National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
31.10.2013
ԱԺ աշխատակազմի ղեկավարը հանդիպեց KOICA-ի ներկայացուցիչների հետ
1 / 1

Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ընդունեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) ներկայացուցիչներ Իսահակ Կիմին եւ Օուեն Լիին, ովքեր Ազգային ժողովում էին գտնվում ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի ամփոփման եւ արդյունքների մասին գործակալությանը հաղորդում ներկայացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը եւ արտաքին կապերի վարչության պետ Վալերի Մկրտումյանը:

Գուրգեն Դումանյանը Ազգային ժողովի եւ անձամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունից շնորհակալություն հայտնեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալությանը իրականացրած կարեւոր ծրագրի համար եւ հավաստիացրեց, որ KOICA-ի աջակցությունը Ազգային ժողովին նպատակային է եղել եւ ապահովել է օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը:

ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի գնահատմամբ՝ ծրագրի կարեւորությունը պայմանավորված է ոչ միայն նպատակային տեխնիկական աջակցությամբ, ինչն ապահովել է օրենսդիր մարմնի անխափան աշխատանքը, այլ նաեւ երկու ժողովուրդների բարեկամական կապերի հաստատմամբ ու ամրապնդմամբ:

Կորեացի հյուրերը տեղեկացրին, որ այլ երկրներում իրականացրած համանման ծրագրերից սա ամենահաջողվածներից է, ինչը պայմանավորված է նաեւ Ազգային ժողովի տնօրինությամբ իրականացված լինելու փաստով: Նրանց գնահատմամբ, քանի որ շատ արագ է փոխվում աշխարհը եւ նոր տեխնիկական պահանջներ առաջադրում, KOICA-ն պատրաստ է շարունակելու համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ եւ համատեղ նոր ծրագիր իրականացնելու:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը նույնպես KOICA-ի հետ համագործակցությունը խորացնելու եւ ծրագիրը շարունակական դարձնելու ցանկություն հայտնեց եւ հավաստիացրեց, որ շուտով պատրաստ կլինի նոր ծրագրի նախագիծը՝ համապատասխան առաջարկներով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am